Հիմնական Մենք Կառուցվածք Կանոնակարգ Գնացուցակ Փոխադարձ կապ Հյուրատետր Ինչպես կապվել

Կանոնադրություն

Գյումրիի Ուռուցքաբանական դիսպանսեր ՓԲԸ

ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(Ներքին իրավական ակտ)

Հոդված 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Սույն կա­նո­նա­կար­գը կի­րա­ռե­լի է բո­լոր ան­ձանց (այ­սու­հետ՝ “Աշ­խա­տող­ներ”) նկատ­մամբ, որոնք աշ­խա­տում են “Գյում­րիի Ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սեր” ՓԲԸ-ում (այ­սու­հետ “Գոր­ծա­տու” կամ “Ըն­կե­րու­թյուն”):

Այս սահ­մա­նում է Աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­կար­գը, իրա­վունք­նե­րը եւ պար­տա­կա­նու­թյուն­նե­րը Ըն­կե­րու­թյան աշ­խա­տան­քային հա­րա­բե­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում:

Աշ­խա­տո­ղը պար­տա­վոր է տալ ստո­րագ­րու­թյուն, որը հաս­տա­տում է, որ նա կար­դա­ցել եւ հաս­կա­ցել է սույն կա­նո­նա­կար­գի բո­լոր դրույթ­նե­րը: Աշ­խա­տո­ղը որե­ւէ պատ­ճա­ռով չի կա­րող հրա­ժար­վել դրա­նից:

Հոդված 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

2.1 Աշ­խա­տա­ժա­մա­նակ

Ըն­կե­րու­թյու­նում սահ­ման­վում է հին­գօ­րյա աշ­խա­տան­քային շա­բաթ եր­կու հանգս­տյան օրով:

Աշ­խա­տան­քային ժա­մե­րը` 09:00 – 16:45:

Ոչ աշ­խա­տան­քային տո­նա­կան եւ հի­շա­տա­կի օրե­րի նա­խօ­րյա­կին աշ­խա­տան­քային օր­վա տե­ւո­ղու­թյու­նը կր­ճատ­վում է մեկ ժա­մով:

Յու­րա­քան­չյուր Աշ­խա­տող, աշ­խա­տա­ժա­մե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես խախ­տե­լու դեպ­քում, իր բա­ցա­կա­յու­թյու­նը կան­խավ պետք է հա­մա­ձայ­նեց­նի Գոր­ծա­տուի հետ:

2.2 Աշ­խա­տան­քային պայ­մա­նագ­րի կա­տար­ման պայ­ման­նե­րը

Ըն­կե­րու­թյան աշ­խա­տող­ներն իրենց աշ­խա­տան­քը պետք է կա­տա­րեն ջա­նա­սի­րու­թյամբ ու եռան­դով՝ հե­տե­ւե­լով իրենց ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րի կող­մից տր­ված ցու­ցում­նե­րին եւ հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տան­քային պայ­մա­նագ­րում ամ­րագր­ված աշ­խա­տան­քի նկա­րագ­րին:

Աշ­խա­տո­ղին իրա­վունք է վե­րա­պահ­վում չկա­տա­րել ցան­կա­ցած աշ­խա­տանք, որը չի բխում իր հետ կնք­ված աշ­խա­տան­քային պայ­մա­նագ­րի դրույթ­նե­րից:

Ար­գել­վում է կի­րա­ռել “Գյում­րիի Ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սեր” ՓԲԸ ան­վա­նու­մը ան­ձնա­կան նպա­տակ­նե­րով:

2.3 Փոր­ձաշրջան

Յու­րա­քան­չյուր Աշ­խա­տո­ղի հա­մար աշ­խա­տան­քային պայ­մա­նագ­րի կնք­ման ժա­մա­նակ կա­րող է սահ­ման­վել փոր­ձաշր­ջան, որի տե­ւո­ղու­թյու­նը չի կա­րող գե­րա­զան­ցել երեք ամի­սը:

Փոր­ձաշր­ջա­նի պայ­ման­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են տվյալ աշ­խա­տան­քի նկա­րագ­րին եւ աշ­խա­տան­քային պայ­մա­նագ­րով սահ­ման­ված պար­տա­կա­նու­թյուն­նե­րին:

Փոր­ձաշր­ջա­նի ար­դյունք­նե­րը գնա­հա­տում է Գոր­ծա­տուն եւ դրա­կան ար­դյունք­նե­րի դեպ­քում Աշ­խա­տո­ղի հետ կնք­վում է որո­շա­կի կամ անո­րոշ ժամ­կե­տով աշ­խա­տան­քային պայ­մա­նա­գիր: Հա­կա­ռակ դեպ­քում նոր աշ­խա­տան­քային պայ­մա­նա­գիր չի կնքվում:

Հոդված 3. ԱՇԽԱՏՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1 Ծա­ռայո­ղա­կան գաղտ­նիք

Ծա­ռայո­ղա­կան գաղտ­նիք են հա­մար­վում բո­լոր այն տե­ղե­կու­թյուն­նե­րը, որոնց հրա­պա­րա­կու­մը, եր­րորդ ան­ձանց կամ աշ­խա­տա­կից­նե­րին հայտ­նե­լը կա­րող է վնա­սել կամ խան­գա­ռել Ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյա­նը:

3.2 Աշ­խա­տան­քային տե­ղե­կատ­վու­թյան գաղտ­նիու­թյուն

Յու­րա­քան­չյուր Աշ­խա­տող պար­տա­վոր­վում է չտա­րա­ծել Գոր­ծա­տուի ընդ­հա­նուր աշ­խա­տանք­նե­րին առնչ­վող որե­ւի­ցե տե­ղե­կատ­վու­թյուն Ըն­կե­րու­թյու­նից դուրս:

3.3 ԶԼՄ-ներ (Զանգ­վա­ծային լրատ­վա­կան մի­ջոց­ներ)

Աշ­խա­տողն իրա­վունք չու­նի որե­ւէ տե­սա­կի հայ­տա­րա­րու­թյուն անել մա­մու­լին կամ այլ լրատ­վա­կան մի­ջոց­նե­րին առանց Գոր­ծա­տուի նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյան:

3.4 Ըն­կե­րու­թյան սե­փա­կա­նու­թյու­նը

Աշ­խա­տո­ղը պար­տա­վոր է լավ վի­ճա­կում պա­հել այն գույ­քը, որ նրան է վս­տահ­վել իր աշ­խա­տան­քի կա­տար­ման շր­ջա­նակ­նե­րում: Ոչ մի դեպ­քում այդ գույ­քը չի կա­րող օգ­տա­գործ­վել ան­ձնա­կան կամ այլ նպա­տակ­նե­րով:

Ցան­կա­ցած պատր­վա­կով ար­գել­վում է Ըն­կե­րու­թյու­նից դուրս տա­նել Գոր­ծա­տուի սե­փա­կա­նու­թյու­նը հան­դի­սա­ցող որե­ւէ գույք:

3.5 Կար­գա­պա­հու­թյուն եւ կա­նո­նա­վո­րու­թյուն

Աշ­խա­տողը պար­տա­վոր է, հնար­հա­վո­րինս կարճ ժամ­կե­տում, պա­տաս­խա­նա­տոին տե­ղյակ պա­հել ցան­կա­ցած չնա­խա­տես­ված իրա­դար­ձու­թյան մա­սին, որը նրան ար­գել­վում է կա­տա­րել իր աշ­խա­տան­քը:

Անձ­նա­կան պատ­ճառ­նե­րով ցան­կա­ցած բա­ցա­կա­յու­թյան հա­մար պետք է նա­խօ­րոք, առն­վազն եր­կու օր առաջ տե­ղե­կաց­նել Ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րու­թյա­նը եւ ստա­նալ նրա հա­մա­ձայ­նու­թյու­նը: Չպատ­ճա­ռա­բան­ված կամ չթույ­լատր­ված ցան­կա­ցած բա­ցա­կա­յու­թյուն հա­մար­վում է աշ­խա­տան­քային կար­գա­պա­հու­թյան խախ­տում, որը կա­րող է հան­գեց­նել ՀՀ աշ­խա­տան­քային օրեսգր­քով նա­խա­տես­ված կար­գա­պա­հա­կան տույ­ժե­րի կի­րառ­մա­նը:

Յու­րա­քան­չյուր Աշ­խա­տող պար­տա­վոր է իրա­զեկ լի­նել իր աշ­խա­տան­քային պար­տա­կա­նու­թյուն­նե­րին եւ իրա­վունք ու­նի իր ղե­կա­վա­րի հետ քն­նար­կել այն հար­ցե­րը, որոնք կա­րող են ծա­գել իր աշ­խա­տան­քային պար­տա­կա­նու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման ժա­մա­նակ:

Հոդ­ված 4. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

4.1 Աշ­խա­տա­վար­ձե­րը եւ հա­վե­լում­նե­րը

Աշ­խա­տո­ղի հիմ­նա­կան աշ­խա­տա­վար­ձը սահ­ման­վում է աշ­խա­տան­քային պայ­մա­նագ­րով:

4.2 Կան­խավճար­նե­րի վճա­րու­մը

Հիմ­նա­կան աշ­խա­տա­վար­ձի առա­վե­լա­գույ­նը 50% կազ­մող կան­խավ­ճա­րը կա­րող է Ըն­կե­րու­թյան տնօ­րե­նի հա­մա­ձայ­նու­թյամբ վճար­վել յու­րա­քան­չյուր ամս­վա 15‑ից:

Ցան­կա­ցած այլ կան­խավճա­րի թույլտ­վու­թյուն տր­վում է առա­վե­լա­գույ­նը մեկ ամս­վա հա­մար (պաշ­տո­նա­կան դրույ­քի չա­փով):

4.3 Ար­տա­ժա­մյա աշ­խա­տան­քը

Աշ­խա­տան­քային ժա­մե­րից զատ, Գոր­ծա­տուի կող­մից հս­տա­կո­րեն պա­հանջ­ված ցան­կա­ցած հա­վե­լյալ աշ­խա­տա­ժամ, փոխ­հա­տուց­վում է ՀՀ աշ­խա­տան­քային օրենսգր­քով նա­խա­տես­ված կար­գով:

Հոդված 5. ԱՐՁԱԿՈՒՐԴ

5.1 Հա­տուկ ար­ձա­կուրդ­ներ

Աշ­խա­տո­ղը կա­րող է բա­ցա­կայել օգտ­վե­լով նպա­տա­կային (չվճար­վող) ար­ձա­կուրդ­նե­րի հնար­հա­վո­րու­թյու­նից հե­տե­ւյալ պայ­ման­նե­րում եւ դեպ­քե­րում

Ա­մեն դեպ­քում նպա­տա­կային ար­ձա­կուր­դի թույլտ­վու­թյու­նը պետք է ստա­նա նա­խօ­րոք, ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րու­թյան կող­մից: Նշ­ված ար­ձա­կուր­դը չվ­ճար­վող է:

Հոդված 6. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՈՒՄ

Լուրջ խախ­տում­նե­րի դեպ­քում կի­րառ­վում է ան­հա­պաղ ազա­տում, առանց նա­խազ­գու­շաց­ման, գրա­վոր բա­ցատ­րու­թյան.

Թե­թեւ խախ­տում­նե­րի դեպ­քում կկի­րառ­վեն տու­ժեր եւ գրա­վոր նկա­տո­ղու­թյուն­ներ:

Ե­րեք գրա­վոր նկա­տո­ղու­թյունն առանց նա­խազ­գու­շաց­ման կա­րող է ան­մի­ջա­պես հան­գեց­նել աշ­խա­տան­քային պայ­մա­նագ­րի լուծ­մա­նը հե­տե­ւյան պա­րա­գա­նե­րում՝

Հոդ­ված 7. ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն կա­նո­նա­կար­գի ցան­կա­ցած փո­փո­խու­թյան դեպ­քում յու­րա­քան­չյուր Աշ­խա­տո­ղին գրա­վոր կծա­նուց­վի այդ մա­սին:

ք. Գյում­րի 2007 թ.

“Գյում­րիի Ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սեր” ՓԲԸ տնօ­րեն՝

Վա­լե­րի Շի­րի­նյան