Հիմնական Մենք Կառուցվածք Կանոնակարգ Գնացուցակ Փոխադարձ կապ Հյուրատետր Ինչպես կապվել

Լրացուցիչ` տպել, ներբեռնել...

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ
06.11.2000 Թ. ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՄԲ
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ
ԳՅՈՒՄՐԻԻ ԲԱԺՆՈՒՄ ԹԻՎ 2914000655
ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ 01Ա-021819 11.12.2000 Թ.

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 ­Շի­րա­կի մար­զի "Գյում­րու Ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սեր" փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյու­նը (հե­տա­գա­յում ըն­կե­րու­թյուն) առեւտ­րային կազ­մա­կեր­պու­թյուն հան­դի­սա­ցող իրա­վա­բա­նա­կան ան­ձ է, որի կա­նո­նադ­րա­կան կա­պի­տա­լը բա­ժան­ված է ըն­կե­րու­թյան նկատ­մամբ բաժ­նե­տե­րե­րի պար­տա­վո­րա­կան իրա­վուն­քը հա­վաս­տիաց­նող որո­շա­կի թվով բաժ­նե­տոմ­սե­րի:

Ըն­կե­րու­թյու­նը ան­վա­նա­փոխ­վել է եւ հիմ­նա­դիր փաս­տաթղ­թե­րը հա­մա­պա­տաս­խա­նաց­վել են ՀՀ Քաղ. օրենսգր­քին` ՀՀ Շի­րա­կի մարզ­պե­տի 06.11.2000 թ. թիվ 118 որոշ­ման եւ ՀՀ քաղ. օրենս­գիր­քը գոր­ծո­ղու­թյան մեջ դնե­լու մա­սին ՀՀ օրեն­քի 6 հոդ­վա­ծի հա­մա­ձայն:

Ըն­կե­րու­թյու­նը հան­դի­սա­նում է ՀՀ Շի­րա­կի մար­զի "Գյում­րու Ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սեր" պե­տա­կան փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյան (գրանց­ման թիվ 2914000655 վկա­յա­կան թիվ 021819) իրա­վա­հա­ջոր­դը:

1.2 Ըն­կե­րու­թյու­նը իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ղե­կա­վար­վում է ՀՀ "Բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի մա­սին" օրեն­քով (այ­սու­հետ օրենք), ՀՀ քա­ղա­քա­ցիական օրենսգրքով ՀՀ այլ իրա­վա­կան ակ­տե­րով եւ սույն կա­նո­նադ­րու­թյամբ:

1.3 Ըն­կե­րու­թյու­նը են­թա­կա է վե­րագ­րանց­ման միայն օրեն­քով սահ­ման­ված դեպ­քում:

1.4 ­Հիմ­նադ­րի եւ ըն­կե­րու­թյան մի­ջեւ հա­րա­բե­րու­թյոււն­նե­րը կար­գա­վոր­վում են ՀՀ օրեն­քով եւ սույն կա­նո­նադ­րու­թյամբ:

1.5 Ըն­կե­րու­թյան ֆիր­մային ան­վա­նումն է` "Գյում­րու Ու­ռուց­քա­բա­նա­կան դիս­պան­սեր" փակ բաժ­նե­տիարա­կան ըն­կե­րու­թյուն:

1.6 Գտնվե­լու վայ­րը եւ իրա­վա­բա­նա­կան (փոս­տային) հաս­ցեն՝ ՀՀ Շի­րա­կի մարզ, ք.Գյում­րի Վ.Սարգ­սյան 25 ա:

2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

2.1 Ըն­կե­րու­թյան ստեղծ­ման նպա­տա­կը տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյուն (այդ թվում տն­տե­սա­վա­րու­թյուն) իրա­կա­նաց­նե­լու ճա­նա­պար­հով շա­հույ­թի ստա­ցումն է:

2.2 Իր առ­ջեւ դր­ված նպա­տակ­նե­րը իրա­կա­նաց­նե­լու հա­մար ըն­կե­րու­թյու­նը զբաղ­վում է տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան հե­տե­ւյալ հիմ­նա­կան տե­սակ­նե­րով.

  1. հի­վան­դա­նո­ցային բժշ­կա­կան օգ­նու­թյուն
  2. մա­սնա­գի­տաց­ված դիս­պան­սե­րային բժշ­կա­կան օգ­նու­թյուն
  3. բժշ­կա­կան եւ ոչ բժշ­կա­կան վճա­րո­վի ծա­ռա­յու­թյուն­ներ

2.3 Ըն­կե­րու­թյու­նը կա­րող է իրա­կա­նաց­նել օրեն­քով եւ այլ իրա­վա­կան ակ­տե­րով չար­գել­ված տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյուն: Օրեն­քով կամ այլ իրա­վա­կան ակ­տե­րով սահ­ման­ված գոր­ծու­նեու­թյուն առան­ձին տե­սակ­նե­րով Ըն­կե­րու­թյու­նը կա­րող է զբաղ­վել միայն լի­ցեն­զիայի (հա­տուկ թույլտ­վու­թյուն) առ­կա­յու­թյան դեպ­քում:

3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

3.1 Ըն­կե­րու­թյու­նը հա­մար­վում է ստեղծ­ված եւ կա­րող է գոր­ծել որ­պես իրա­վա­բա­նա­կան անձ Ըն­կե­րու­թյան օրեն­քով եւ այլ իրա­վա­կան ակ­տե­րով սահ­ման­ված կար­գով պե­տա­կան գրանց­ման պա­հից:

3.2 Ըն­կե­րու­թյունն իրա­վունք ու­նի օրեն­քով սահ­ման­ված կար­գով բան­կային հա­շիվ­ներ բա­ցել ՀՀ եւ օտա­րեր­կյա պե­տու­թյուն­նե­րի բան­կե­րում, ինչ­պես ՀՀ ար­ժույ­թով, այն­պես էլ ար­տա­ժույ­թով:

3.3 Ըն­կե­րու­թյունն ու­նի իր ֆիր­մա­յին ան­վան­մամբ հայե­րեն գրա­ռում­նե­րով, ՀՀ զի­նան­շա­նի պատ­կե­րով կլոր կնիք, դրոշմ­ներ եւ բլան­կեր, ինչ­պես նաեւ օրեն­քով սահ­ման­ված կար­գով գրանց­ված խորհր­դա­նիշ, ապ­րան­քային, առեւտ­րային եւ այլ նշան­ներ:

3.4 Ըն­կե­րու­թյունն իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րով պա­տաս­խա­նա­տու է իրեն պատ­կա­նող ամ­բողջ գույ­քով:

Ըն­կե­րու­թյու­նը պա­տաս­խա­նա­տու չէ հիմ­նադ­րի պար­տա­վո­րու­թյուն­նե­րի հա­մար:

3.5 Պե­տա­կան եւ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը պա­տաս­խա­նատ­վու­թյուն չեն կրում Ըն­կե­րու­թյան պար­տա­վո­րու­թյուն­նե­րի հա­մար:

3.6 Ըն­կե­րու­թյունն իրա­վունք ու­նի.

3.7 Ըն­կե­րու­թյու­նը պար­տա­վոր է.

3.8 Ըն­կե­րու­թյունն իրա­վունք չու­նի իր կող­մից թո­ղար­կել բաժ­նե­տոմ­սե­րը, տե­ղա­բաշ­խել, ազատ բա­ժա­նոր­դագ­րու­թյան մի­ջո­ցով կամ այլ եղա­նա­կով առա­ջար­կել ձեռք բե­րել դրանց ան­սահ­մա­նա­փակ թվով ան­ձանց:

4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

4.1 Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մը կազ­մում է 11.000.000 դրամ, որը կազ­մում է սո­վո­րա­կան ան­վա­նա­կան բաժ­նե­տոմս (2 հատ), 1 բաժ­նե­տոմ­սի ան­վա­նա­կան ար­ժե­քը կազ­մում է 5.550.000 դրամ:

Բո­լոր 2 սո­վո­րա­կան բաժ­նե­տոմ­սե­րը տե­ղա­բաշխ­ված են եւ պատ­կա­նում են հիմ­նադ­րին:

4.2 Ըն­կե­րու­թյու­նը կա­րող է կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի չա­փը փո­խել բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի որոծ­մամբ, որը ու­ժի մեջ է մտ­նում սույն կա­նո­նադ­րու­թյան մեջ հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լուց եւ ձեռ­նար­կու­թյուն­նե­րի պե­տա­կան ռե­գիստ­րում օրեն­քով եւ այլ իրա­վա­կան ակ­տե­րով սահ­ման­ված կար­գով գրանց­վե­լու պա­հից:

4.2.1 Կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի չա­փի մե­ծա­ցում

Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի չա­փը կա­րող է մե­ծաց­վել Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տոմ­սե­րի ան­վա­նա­կան ար­ժե­քի ավե­լաց­մամբ կամ լրա­ցու­ցիչ բաժ­նե­տոմ­սե­րի տե­ղա­բաշխ­մամբ, եթե նախ­կի­նում տե­ղա­բաշխ­ված բաժ­նե­տոմ­սե­րը լրիվ իրաց­ված եւ վա­ճառ­ված են:

Ըն­կե­րու­թյու­նը կա­րող է որո­շում ըն­դու­նել լրա­ցու­ցիչ բաժ­նե­տոմ­սե­րի տե­ղա­բաշխ­ման մա­սին միայն Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյան մեջ հայ­տա­րար­ված բաժ­նե­տոմ­սե­րի քա­նա­կի սահ­ման­նե­րում եւ միայն նախ­կի­նում տե­ղա­բաշխ­ված բաժ­նե­տոմ­սե­րի լրիվ վճար­ված լի­նե­լու դեպ­քում:

Լ­րա­ցու­ցիչ բաժ­նե­տոմ­սե­րի տե­ղա­բաշխ­ման մա­սին որոշ­մամբ պետք է սահ­ման­վի`

4.2.2 Կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի փոք­րա­ցում

Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի չափ փոք­րա­ցու­մը կա­րող է կա­տար­վել

Ըն­կե­րու­թյունն իրա­վունք չու­նի փոք­րաց­նել կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մը, եթե դրա չա­փը կդառ­նա ավե­լի փոքր, օրեն­քով եւ այլ իրա­վա­կան ակ­տե­րով սահ­ման­ված Ըն­կե­րու­թյան նվա­զա­գույն կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մից:

Կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի չա­փի փոք­րաց­ման հե­տե­ւան­քով մեկ տա­րուց ոչ պա­կաս ժամ­կե­տում ըն­կե­րու­թյան չվե­րա­դարձ­ված բաժ­նե­տոմ­սե­րը կա­րող են հա­մար­վել ան­վա­վեր: Դրանց փո­խա­րեն Ըն­կե­րու­թյու­նը կա­րող է թո­ղար­կել նոր բաժ­նե­տոմ­սեր:

Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան հիմն­դար­մի փոք­րաց­ման եւ Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյան մեջ հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին որո­շումն ըն­դուն­վում է Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կող­մից:

Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի փոք­րաց­ման պատ­ճա­ռով բաժ­նե­տե­րե­րի վճա­րում­նե­րը կա­տար­վում են Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյան փո­փո­խում­նե­րի պե­տա­կան գրան­ցու­մից հե­տո:

5. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

5.1 Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տոմ­սե­րը տե­ղա­բաշխ­վում են բաժ­նե­տե­րե­րի ռեեստ­րում բաժ­նե­տի­րոջ ան­ձնա­կան հաշ­վում­գարնց­ման տես­քով:

5.2 Ըն­կե­րու­թյան հիմ­նադ­րին Ըն­կե­րու­թյան պե­տա­կան գարն­ցումն իրա­կա­նաց­նե­լուց եւ բաժ­նե­տոմ­սե­րի ար­ժե­քը լրիվ վճա­րե­լուց հե­տո հե­տո Ըն­կե­րու­թյան կող­մից տր­վում է բաժ­նե­տոմ­սե­րի հա­վաս­տա­գիր (սեր­տի­ֆի­կատ):

Բաժ­նե­տոմ­սե­րի հա­վաս­տա­գի­րը (սեր­տի­ֆի­կա­տը) ան­վա­նա­կան ար­ժե­թուղթ է, որը վկա­յում է նար սե­փա­կա­նա­տի­րոջ կող­մից տվյալ Ըն­կե­րու­թյան որո­շա­կի քա­նա­կի բաժ­նե­տոմ­սե­րի տնօ­րին­ման մա­սին:

Հա­վաս­տա­գի­րը տր­վում է լրիվ վճար­ված բաժ­նե­տոմ­սե­րի հա­մար:

Հա­վաս­տա­գի­րը պատ­րաստ­վոիմ է տպա­գա­րա­կան եղա­նա­կով եւ պետք է պա­րու­նա­կի օրեն­քով սահ­ման­ված ռեկ­վի­զիտ­ներ:

Հա­վաս­տա­գի­րը պետք է հա­մա­պա­տաս­խա­նի ՀՀ իրա­վա­կան ակ­տե­րով սահ­ման­ված պաշտ­պան­վա­ծու­թյան պա­հանջ­նե­րին:

Մեկ հա­վաս­տագ­րով ներ­կա­յաց­վում են մեկ տե­սա­կի եւ ձե­ւի բաժ­նե­տոմ­սեր:

Բաժ­նե­տոմ­սե­րի հա­վաս­տագ­րե­րը կա­րող են տր­վել բաժ­նե­տոմ­սե­րի տի­րոջ միայն բաժ­նե­տոմ­սերն Ըն­կե­րու­թյան ռեեստ­րի հանձ­նե­լու դեպ­քում:

Ըն­կե­րու­թյու­նը պա­տաս­խա­նատ­վու­թյուն էկ­րում բաժ­նե­տոմ­սե­րի եւ դրանց փո­խա­րեն տր­վող հա­վա­սագ­րե­րի միաժա­մա­նա­կյա շր­ջա­նա­ռու­թյան հա­մար:

5.3 Ըն­կե­րու­թյունն ու­նի պա­հուս­տային հիմնդ­րամ:

Ըն­կե­րու­թյան շա­հույ­թից մաս­նա­հա­նում­նե­րի հաշ­վին ստեղծ­վում է պա­հուս­տային հիմ­նադ­րամ՝ կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի 15%-ի չա­փով:

Ե­թե պա­հուս­տային հիմ­նադ­րա­մը կազ­մում է Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյամբ սահ­ման­ված ավե­լի փոքր մե­ծու­թյուն, հատ­կա­ցում­ներն այդ հիմ­նադ­րա­մին կա­տար­վում են շա­հույ­թի 5%-ի չա­փով, ինչ­պես նաեւ Ըն­կե­րու­թյան նոր ար­ժեթղ­թե­րի թո­ղարկ­ման ար­ժե­քի եւ դրանց ան­վա­նա­կան ար­ժե­քի մի­ջեւ եղած տար­բե­րու­թյուն­նե­րից ստաց­վող մի­ջոց­նե­րից:

Պա­հուս­տային հիմ­նադ­րամն օգ­տա­գործ­վում է Ըն­կե­րու­թյան կո­րուստ­ներն ծած­կե­լու, ինչ­պես նաեւ Ըն­կե­րու­թյան պար­տա­տոմ­սե­րը մա­րե­լու եւ Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տոմ­սե­րը հետ գնե­լու հա­մար, եթե Ըն­կե­րու­թյան շա­հույ­թը այդ նպա­տա­կին չի բա­վա­րա­րում:

Պա­հուս­տային հիմ­նադ­րա­մը չի կա­րող օգ­տա­գործ­վել այլ նպա­տակ­նե­րի հա­մար:

5.4 Բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի որոշ­մամբ Ըն­կե­րու­թյու­նը կա­րող է ստեղ­ծել նաեւ շա­հա­բա­ժին­նե­րի վճար­ման, սպառ­ման, կու­տակ­ման, սո­ցիալա­կան զար­գաց­ման եւ այլ հիմ­նադ­րամ­ներ:

5.5 Ըն­կե­րու­թյան զուտ ակ­տիվ­նե­րի ար­ծե­քը գնա­հատ­վում է հաշ­վա­պա­հա­կան հաշ­վետ­վու­թյան տվյալ­նե­րով` ՀՀ իրա­վա­կան ակ­տե­րով սահ­ման­ված կար­գով:

Ե­թե Ըն­կե­րու­թյան գո­յու­թյան երկ­րորդ ֆի­նան­սա­կան տար­վա ավար­տից սկ­սած Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի հաս­տատ­մա­նը ներ­կա­յաց­ված Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի տա­րե­կան Ըն­կե­րու­թյան կամ Ըն­կե­րու­թյան աու­դի­տի ստուգ­ման ար­դյունք­նե­րից պարզ­վի, որ Ըն­կե­րու­թյան զուտ ակ­տիվ­նե­րի ար­ժեքն Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մից փոքր է, ապա Ըն­կե­րու­թյու­նը պար­տա­վոր է հայ­տա­րա­րել իր կա­նոա­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի չա­փի փոք­րաց­ման մա­սին, պայ­մա­նով, որ կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի մե­ծու­թյու­նըԸն­կե­րու­թյան զուտ ակ­տիվ­նե­րի ար­ժե­քից ավե­լի չլինի:

Ե­թե Ըն­կե­րու­թյան գո­յու­թյան երկ­րորդ ֆի­նան­սա­կան տար­վա ավար­տից սկ­սած Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի հաս­տատ­մա­նը ներ­կա­յաց­ված Ըն­կե­րու­թյան տա­րե­կան հաշ­վա­պա­հա­կան հաշ­վեկ­շի­ռից կամ Ըն­կե­րու­թյան զուտ ակ­տիվ­նե­րի ար­ժե­քը օրեն­քով սահ­ման­ված Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի նվա­զա­գույն մե­ծու­թյու­նից փոքր է, ապա Ըն­կե­րու­թյա­նը պար­տա­վոր է որո­շում ըն­դու­նել իր լու­ծար­ման մա­սին:

Ե­թե սույն կա­նո­նադ­րու­թյամբ նա­խա­տես­ված դեպ­քե­րում Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի չա­փի փոք­րաց­ման կամ Ըն­կե­րու­թյան լու­ծար­ման մա­սին որո­շում չի ըն­դու­նել, ապա Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րը, պար­տա­տե­րե­րը, ինչ­պես նաեւ պե­տու­թյան կող­մից լիազոր­ված մար­մին­ներն իրա­վունք ու­նեն պա­հան­ջել Ըն­կե­րու­թյան լու­ծա­րու­մը դա­տա­կան կար­գով:

6. ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6.1 Ըն­կե­րու­թյան յու­րա­քան­չյուր սո­վո­րա­կան բաժ­նե­տոմս տա­լիս է իր սե­փա­կա­նա­տեր հան­դի­սա­ցող բաժ­նե­տի­րո­ջը միեւ­նույն իրա­վունք­ներ:

Հիմ­նա­դի­րը իրա­վունք ու­նի`

6.2 Հիմ­նա­դի­րը (բաժ­նե­տե­րը) պար­տա­վոր­վում է.

6.3 Կա­նո­նա­կար­գով սահ­ման­ված է ՀՀ Շի­րա­կի մարզ­պե­տի (հիմ­նադ­րա­մի) կող­մից նշա­նակ­ված լիազոր ներ­կա­յա­ցուց­չի (այ­սու­հետ լիազոր ներ­կա­յա­ցու­ցիչ) լիազո­րու­թյուն­նե­րը, դրանց իրա­կա­նաց­ման կար­գը եւ լիազոր ներ­կա­յա­ցուց­չի իրա­վունք­նե­րը եւ պար­տա­կա­նու­թյուն­նե­րը:

7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1 Ըն­կե­րու­թյունն իրա­վունք ու­նի հայ­տա­րա­րել (ո­րո­շում ըն­դու­նել) տե­ղա­բաշխ­ված բաժ­նե­տոմ­սե­րի դի­մաց եռամ­սյա­կին, կի­սա­մյա­կին կամ տա­րե­կան շա­հա­բա­ժին­նե­րի վճար­ման հա­մար:

Շա­հա­բա­ժին­նե­րը վճա­րում են Ըն­կե­րու­թյան տվյալ տար­վա ըն­թա­ցիկ զուտ շա­հույ­թից:

Ո­րո­շա­կի ձե­ւի ար­տո­նյալ բաժ­նե­տոմ­սե­րի դի­մաց շա­հա­բա­ժին­նե­րը կա­րող են վճա­րել այդ նպա­տա­կի հա­մար հա­տուկ ստեղծ­ված Ըն­կե­րու­թյան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րից: Ըստ բաժ­նե­տոմ­սե­րի տե­սակ­նե­րի եւ ձե­ւե­րի մա­սին որո­շումն ըն­դուն­վում է Ըն­կե­րու­թյան խորհր­դի կող­մից: Ըստ բաժ­նե­տոմ­սե­րի տե­սակ­նե­րի եւ ձե­ւե­րի տա­րե­կան շա­հա­բա­ժին­նե­րի չա­փի եւ դրա վճար­ման ձե­ւե­րի մա­սին որո­շումն ըն­դուն­վում է Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կող­մից` խորհր­դի առա­ջար­կու­թյամբ: Տա­րե­կան շա­հա­բա­ժին­նե­րի չա­փը չի կա­րող ար­դեն վճար­ված մի­ջան­կյալ շա­հա­բա­ժին­նե­րի չա­փից պա­կաս լի­նել:

Ե­թե ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի որոշ­մամբ շա­հա­բա­ժին­նե­րի չա­փը ըստ բաժ­նե­տոմ­սե­րի առան­ձին տե­սակ­նե­րի եւ ձե­ւե­րի սահ­ման­վում է ար­դեն վա­ճար­ված մի­ջան­կյալ շա­հա­բա­ժին­նե­րի չա­փի հա­վա­սար, այդ տե­սակ­նե­րի եւ ձե­ւե­րի բաժ­նե­տոմ­սե­րի դի­մաց տա­րե­կան շա­հա­բա­ժին­ներ չեն վճար­վում:

Ե­թե ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի որոշ­մամբ տա­րե­կան շա­հա­բա­ժին­նե­րի չա­փը ըստ բաժ­նե­տոմ­սե­րի առան­ձին տե­սակ­նե­րի եւ ձե­ւե­րի սահ­ման­վում է ար­դեն վճար­ված մի­ջան­կյալ շա­հա­բա­ժին­նե­րի չա­փից ավե­լի, ապա այդ տե­սակ­նե­րի եւ ձե­ւե­րի բաժ­նե­տոմ­սե­րի դի­մաց տա­րե­կան շա­հա­բա­ժին­նե­րը վժար­վում են սահ­ման­ված տա­րե­կան շա­հա­բաժ­նի եւ տվյալ տա­րում ար­դեն վճար­ված մի­ջան­կյալ շա­հա­բա­ժին­նե­րի գու­մա­րի տար­բե­րու­թյամբ:

7.2 Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ծո­ղովն իրա­վունք ու­նի որո­շում ըն­դու­նել առան­ձին տե­սակ­նե­րի եւ ձե­ւե­րի բաժ­նե­տոմ­սե­րի­դիամց շա­հա­բա­ժին­ներ չվճա­րե­լու կամ սչ լրիվ չա­փով չվճա­րե­լու մա­սին: Այդ որո­շում­նե­րի գոր­ծու­նեու­թյան ժամ­կե­տը սահ­ման­վում է Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կող­մից, բայց չի կա­րող մեկ տա­րուց ավել լի­նել:

Տա­րե­կան շա­հա­բա­ժին­նե­րի վճար­ման ամ­սա­թի­վը սահ­ման­վում է Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի տա­րե­կան շա­հա­բա­ժին­ներ վճա­րե­լու մա­սին որոշ­մամբ:

Մի­ջան­կյալ շա­հա­բա­ժին­նե­րի վճար­ման ամ­սա­թի­վը սահ­ման­վում է Ըն­կե­րու­թյան խորհր­դի մի­ջան­կյալ շա­հա­բա­ժին­նե­րի վճա­րե­լու մա­սին որոշ­մամբ, բայց ոչ շուտ քան տվյալ որոծ­ման ըն­դուն­ման պա­հից 30 օր անց

7.3 Ըն­կե­րու­թյունն իրա­վունք ու­նի հայ­տա­րա­րել (ո­րո­շում ըն­դու­նել) տե­ղա­բաշխ­ված բաժ­նե­տոմ­սե­րի շա­հաբ­ժին­նե­րի վճար­ման մա­սին, եթե`

8. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

8.1 Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղովն Ըն­կե­րու­թյան կա­ռա­վար­ման բարձ­րա­գույն մար­մինն է` Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի իրա­վա­սու­թյուն­ներն իրա­կա­նաց­նում է հիմ­նա­դի­րը (բաժ­նե­տե­րը):

Ըն­կե­րու­թյու­նը պար­տա­վոր է ամեն տա­րի գու­մա­րել բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղով` բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր տա­րե­կան ժո­ղով:

Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր տա­րե­կան ժո­ղովն գու­մար­վում է հեր­քա­կան ֆի­նան­սա­կան տար­վա ավար­տից հե­տո 2-ից 4 ամս­վա ըն­թաղց­քում:

Բաժ­նե­տե­րե­րի տա­րե­կան ժո­ղո­վից բա­ցի գու­մար­վող Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղով­նե­րը հա­մար­վում են ար­տա­հերթ: Ըն­կե­րու­թյան ար­տա­հերթ ժո­ղով­ներ գու­մար­վում են ըստ ան­հրա­ժեշ­տու­թյան եւ ան­հե­տաձ­գե­լի դեպ­քե­րում:

8.2 Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի իրա­վա­սու­թյան են պատ­կա­նում.

  1. Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­նե­րի եւ լրա­ցում­նե­րի կա­տա­րու­մը, Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյան հաս­տա­տու­մը նոր խմ­բագ­րու­թյամբ,
  2. Ըն­կե­րու­թյան վե­րա­կազ­մա­կեր­պու­մը,
  3. Ըն­կե­րու­թյան լու­ծա­րու­մը, լու­ծա­րային հանձ­նա­ժո­ղո­վի նշա­նա­կու­մը, ամ­փոփ, մի­ջան­կյալ եւ լու­ծա­րային հած­վեկ­շիռ­նե­րի հաս­տա­տու­մը,
  4. Ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան ու­ղու­թյուն­նե­րի որո­շու­մը,
  5. հայ­տա­րար­ված բաժ­նե­տոմ­սե­րի ծա­վա­լի առա­վեկ­լա­գույն չա­փի սահ­մա­նու­մը,
  6. բաժ­նե­տոմ­սե­րի ան­վա­նա­կան ար­ժե­քի ավե­լաց­ման կամ լրա­ցու­ցիչ բաժ­նե­տոմ­սե­րի տե­ղա­բաշխ­ման ճա­նա­պար­հով Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան կա­պի­տա­լի չա­փի մե­ծա­ցու­մը,
  7. բաժ­նե­տոմ­սե­րի հետ գն­ման եւ մար­ման մի­ջո­ցով Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րա­կան կա­պի­տա­լի չա­փի փոք­րա­ցու­մը,
  8. բաժ­նե­տոմ­սե­րի ան­վա­նա­կան ար­ժե­քի փոք­րա­ցու­մը եւ մե­ծա­ցու­մը,
  9. Ըն­կե­րու­թյան կող­մից տե­ղա­բաշխ­ված բաժ­նե­տոմ­սե­րի ձեռք բե­րու­մը եւ հետ գնու­մը,
  10. Ըն­կե­րու­թյան պա­հուս­տային կա­պի­տա­լի օգ­տա­գոր­ծու­մը,
  11. Ըն­կե­րու­թյան վերս­տու­գող հանձ­նա­ժո­ղո­վի (վերս­տու­գո­ղի) ընտ­րու­թյու­նը եւ նրա լիազո­րու­թյուն­նե­րի վա­ղա­ժամ­կետ դա­դա­րե­ցու­մը,
  12. Ըն­կե­րու­թյան աու­դիտն իրա­կա­նաց­վող ան­ձի հաս­տա­տու­մը,
  13. Ըն­կե­րու­թյան ամե­նա­մյա ծախ­սե­րի նա­ժա­հաշ­վի, տա­րե­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րի, հաշ­վա­պա­հա­կան հաշ­վեկ­շիռ­նե­րի, շա­հույթ­նե­րի եւ վնաս­նե­րի բաշխ­ման հաս­տա­տու­մը, շա­հա­բա­ժին­նե­րի չա­փի հաս­տա­տու­մը, ինչ­պես նաեւ մաս­նա­ճյու­ղե­րի, ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի եւ հիմ­նարկ­նե­րի աշ­խա­տան­քի տա­րե­կան ար­դյունք­նե­րի հաս­տա­տու­մը,
  14. Ըն­կե­րու­թյան գույ­քի շու­կա­յա­կան ար­ժե­քի որո­շու­մը, ատար­ման եւ ձեռք բեր­ման հետ կապ­ված խո­շոր գոր­ծարք­նե­րի կն­քու­մը, այդ թվում այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լը,
  15. Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նի նշա­նա­կու­մը, լիազո­րու­թյուն­նե­րի վա­ղա­շամ­կետ դա­դա­րե­ցու­մը, վար­ձատ­րու­թյան եւ ծախ­սե­րի փոխ­հա­տու­ցում­նե­րի վճար­ման կարգն ու պայ­ման­նե­րը, նրա հետ պայ­մա­նագ­րի կն­քու­մը,
  16. Ըն­կե­րու­թյան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը կա­նո­նա­կար­գող­ներ­քին փաս­տաթղ­թե­րի հաս­տա­տու­մը,
  17. ղե­կա­վար պաշ­տո­նա­տար ան­ձանց, աու­դիտն իրա­կա­նաց­նող ան­ձի աշ­խա­տան­քի վար­ձատր­ման պայ­ման­նե­րի որո­շու­մը,
  18. Ըն­կե­րու­թյան վար­չա­կազ­մա­կեր­պա­կան կա­ռուց­ված­քի եւ հաս­տի­քա­ցու­ցա­կի հաս­տա­տու­մը,
  19. Ըն­կե­րու­թյան կող­մից դուստր ըն­կե­րու­թյուն­նե­րի ստեղ­ծու­մը, ինչ­պես նաեւ այլ ըն­կե­րու­թյուն­նե­րում մաս­նակ­ցու­թյու­նը,
  20. Ըն­կե­րու­թյան առանձ­նաց­ված ստո­րա­բա­ժա­նում­նե­րի եւ հիմ­նարկ­նե­րի ստեղ­ծու­մը, գոր­ծու­նեու­թյան դա­դա­րե­ցու­մը, դրանց կա­նո­նադ­րու­թյուն­նե­րի հաս­տա­տու­մը,
  21. այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լը,
  22. ՀՀ օրենս­դրու­թյամբ Հիմ­նադ­րի իրա­վա­սու­թյա­նը վե­րա­պահ­ված այլ որո­շու­մե­րի կա­յա­ցու­մը,
  23. այլ հար­ցեր, որոնք Օրեն­քով սահ­ման­ված են որ­պես բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կամ Ըն­կե­րու­թյան տնօ­րեն­նե­րի խորհր­դի (դի­տորդ խորհր­դի) իրա­վա­սու­թյան հար­ցեր:

8.3 Սույն կա­նո­նադ­րու­թյան 8.2 կե­տի 4, 8, 9, 10, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 են­թա­կե­տե­րով նա­խա­տես­ված դեպ­քե­րում որո­շում­ներն ըն­դուն­վում են բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կող­մից` ինչ­պես ինք­նու­րույ­նա­բար, այ­պես էլ գոր­ծա­դիր տնօ­րե­նի եւ (կամ) լիազոր ներ­կա­յա­ցուց­չի ներ­կա­յաց­մամբ:

8.4 Որ­պես Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի որո­շում­ներ կա­րող են ծա­ռայել ՀՀ Շի­րա­կի մարզ­պե­տի որո­շում­նե­րը, եւ կար­գադ­րու­թյուն­նե­րը

8.5 Ըն­կե­րու­թյան ըն­թա­ցիկ գոր­ծու­նեու­թյան ղե­կա­վա­րումն իրա­կա­նաց­վում է Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նը` Ըն­կե­րու­թյան վար­չու­թյան հետ հա­մա­տեղ:

8.6 Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նը`

  1. տ­նօ­րի­նում է Ըն­կե­րու­թյան գույ­քը, այդ թվում ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը, գոր­ծարկ­ներ է կա­տա­րում Ըն­կե­րու­թյան անու­նից,
  2. ներ­կա­յաց­նում է Ըն­կե­րու­թյու­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում եւ ար­տա­սահ­մա­նում,
  3. գոր­ծում է առանց լիազո­րագ­րի,
  4. տա­լիս է լիազո­րագ­րեր,
  5. սահ­ման­ված կար­գով կն­քում է պայ­մա­նագ­րեր, այդ թվում աշ­խա­տան­քային,
  6. բան­կում բա­ցում է Ըն­կե­րու­թյան հաշ­վար­կային (այդ թվում` տա­րադ­րա­մային) եւ այլ հա­շիվ­ներ,
  7. ա­ռա­ջար­կու­թյուն­ներ է նա­խա­պատ­րաս­տում Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տոմ­սե­րի դի­մաց վճար­վող շա­հա­բա­ժին­նե­րի չա­փի եւ վճար­ման կար­գի վե­րա­բե­րյալ,
  8. Ըն­կե­րու­թյան Ընդ­հա­նուր ժո­ղո­վի հաս­տատ­մանն է ներ­կա­յաց­նում Ըն­կե­րու­թյան աշ­խա­տան­քային կա­նո­նա­կար­գը, առանձ­նաց­ված ստո­րա­բա­ժա­նում­նե­րի եւ հիմ­նարկ­նե­րի կա­նո­նադ­րու­թյուն­նե­րը, Ըն­կե­րու­թյան վար­չա­կազ­մա­կեր­պա­կան կա­ռուց­ված­քը,
  9. իր իրա­վա­սու­թյան սահ­ման­նե­րում ար­ձա­կում է հրա­ման­ներ, հրա­հանգ­ներ, տա­լիս է կա­տար­ման հա­մար պար­տա­դիր ցու­ցում­ներ եւ վե­րահս­կում դրանց կա­տա­րու­մը,
  10. սահ­ման­ված կար­գով աշ­խա­տան­քի է ըն­դու­նում եւ­նաշ­խա­տան­քից ազա­տում Ըն­կե­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րին, իսկ ղե­կա­վար ան­ձանց աշ­խա­տան­քի ըն­դու­նում եւ աշ­խա­տան­քից ազա­տու­մը հա­մա­ձայ­նեց­վում է հիմ­նադ­րի լիազոր ներ­կա­յա­ցուց­չի հետ,
  11. աշ­խա­տա­կից­նե­րի նկատ­մամբ կի­րա­ռում է խրա­խու­սանք եւ կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան մի­ջոց­ներ,
  12. կա­տա­րում է Ըն­կե­րու­թյան վար­չու­թյան նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը:

8.7 Ըն­կե­րու­թյան վար­չու­թյու­նը նե­րա­ռում է Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նին, նրա տե­ղա­կա­լին (տե­ղա­կալ­նե­րին) գլ­խա­վոր հաշ­վա­պա­հին, ինչ­պես նաեւ Ըն­կե­րու­թյան այլ աշ­խա­տող­նե­րին:

8.8 Ըն­կե­րու­թյան վար­չու­թյան նիս­տե­րը գու­մար­վում են ոչ պա­կաս, քան եր­կու ամի­սը մեկ ան­գամ:

8.9 Ըն­կե­րու­թյան վար­չու­թյու­նը

  1. քն­նար­կում է պե­տա­կան բյու­ջեի կա­տար­վող հատ­կա­ցում­նե­րի հետ կապ­ված հար­ցե­րը,
  2. ո­րո­շում է կա­յաց­նում Ըն­կե­րու­թյան կող­մից վճա­րո­վի սկզ­բուն­քով իրա­կա­նաց­վող բժշ­կա­կան օգ­նու­թյան, ծա­ռա­յու­թյուն­նե­րի ցան­կի եւ տե­սակ­նե­րի գնե­րի վե­րա­բե­րյալ,
  3. քն­նար­կում է Ըն­կե­րու­թյան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ար­դյունք­նե­րը
  4. քննար­կում է Ըն­կե­րու­թյան ղե­կա­վար կադ­րե­րի ընտ­րու­թյան եւ տե­ղա­բաշխ­ման հար­ցե­րը,
  5. քննար­կում եւ պատ­րաս­տում է Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նի կող­մից Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վին ներ­կա­յաց­վող հա­մա­պա­տաս­խան առա­ջար­կու­թյուն­ներ եւ նա­խագ­ծեր,
  6. կա­տա­րում է Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի Ըն­կե­րու­թյան վար­չու­թյան տված հանձ­նա­րա­րա­կան­նե­րը,
  7. քննար­կում է Ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան բարձ­րա­մանն ողղ­ված այլ հար­ցեր:

8.10 Ըն­կե­րու­թյան վար­չու­թյան նիս­տերն ար­ձա­նագր­վում են:

8.11 Ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը տրա­մադր­վում են Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի ան­դամ­նե­րին, վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վին (հս­կիչ), Ըն­կե­րու­թյան աու­դիտ իրա­կա­նաց­նող ան­ձին` նրանց պա­հան­ջով:

8.12 Ըն­կե­րու­թյան վար­չու­թյան նիս­տե­րը կազ­մա­կեր­պում եւ վա­րում է Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րե­նը, որը ստո­րագ­րում է վար­չու­թյան որո­շում­նե­րըեւ վար­չու­թյան նիս­տի ար­ձա­նագ­րու­թյոււ­նը:

Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի որոշ­մամբ Ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր մարմ­նի լիազո­րու­թյուն­նե­րը պայ­մա­նագ­րով կա­րող են տր­վել այլ առեւտ­րային կազ­մա­կեր­պու­թյան կամ ան­հատ ձեռ­նար­կա­տի­րոջ (կա­ռա­վար­չի):

9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

9.1 Ըն­կե­րու­թյան ֆի­նան­սա-տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան վե­րահս­կու­մը իրա­կա­նաց­վում է հիմ­նադ­րի կող­մից նշա­նակ­ված վե­րահս­կի­չը:

Ըն­կե­րու­թյան վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վը (հս­կի­չը) հե­տե­ւում է Ըն­կե­րու­թյան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի որո­շում­նե­րի կա­տար­մա­նը, ստու­գում Ըն­կե­րու­թյան փաս­տաթղ­թե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը օրենք­նե­րին, այլ իրա­վա­կան ակ­տե­րին, Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյա­նը: Վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյան կար­գը սահ­ման­վում է Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կող­մից հաս­տատ­վող ներ­քին փաս­տաթղ­թե­րի վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի (հս­կի­չի) կա­նո­նա­կար­գով: Վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վը իրա­վունք ու­նի իրա­կա­նաց­նել Ըն­կե­րու­թյան ֆի­նան­սա-տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան տա­րե­կան ար­դյունք­նե­րի ստւ­գու­մը, Ըն­կե­րու­թյան ֆի­նան­սա-տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյու­նը սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ, Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կամ խորհր­դի որոշ­մամբ, ինչ­պես նաեւ հիմ­նադ­րի պա­հան­ջով: Վե­րաս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վը (հս­կի­չը) իրա­վունք ու­նի պա­հան­ջել Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ար­տա­հերթ ընդ­հա­նուր ժո­ղով գու­մա­րում: Վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի պա­հան­ջով նրան պետք է ներ­կա­յաց­նել Ըն­կե­րու­թյան, դրա մաս­նա­ճյու­ղե­րի եւ ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րի ֆի­նան­սա-տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյա­նը վե­րա­բե­րող բո­լոր ան­հրա­ժեշտ փաս­տաթղ­թե­րը, նյու­թե­րը եւ բա­ցատ­րու­թյուն­նե­րը:

Վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը (հս­կի­չը) ընտր­վում է Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կող­մից 3 տա­րի ժամ­կե­տով: Վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը հաշ­վե­տու են Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վին: Վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի վար­ձատ­րու­թյան կամ վճար­վող փոխ­հա­տուց­ման չա­փե­րը եւ պայ­ման­նե­րը սահ­ման­վում են Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի որոշ­մոմբ:

Վե­րաս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ կա­րող են լի­նել Ըն­կե­րու­թյան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում ընդ­գրկ­ված, հիմ­նադ­րի կող­մից նշա­նակ­ված գոր­ծու­նակ ֆի­զի­կա­կան ան­ձիք: Վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ընտր­վում է վե­րահս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի ձայ­նե­րի պարզ մե­ծա­մաս­նու­թյամբ:

9.2 Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի որոշ­մամբ վե­րաս­կիչ հանձ­նա­ժո­ղո­վի իրա­վա­սու­թյուն­նե­րը կա­րող են դր­վել հս­կի­չի վրա:

9.3 Ըն­կե­րու­թյան ֆի­նան­սա-տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան ստուգ­ման նպա­տա­կով Ըն­կե­րու­թյու­նը կա­րող է ներգ­րա­վել ար­տա­քին աու­դիտ­նե­րին (կազ­մա­կեր­պու­թյուն կամ ֆի­զի­կա­կան ան­ձինք), կն­քե­լով նրանց հետ հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նագ­րեր: Ըն­կե­րու­թյան աու­դիտն իրա­կա­նաց­նող ան­ձը Ըն­կե­րու­թյան ֆի­նան­սա-տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան ստուգ­ման ար­դյում­քում ներ­կա­յաց­նում է գրա­վոր եզ­րա­կա­ցու­թյուն: Ըն­կե­րու­թյան աու­դիտն իրա­կա­նաց­նող ան­ձը հաս­տատ­վում է Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կող­մից:

10. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

10.1 Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­ներ եւ լրա­ցում­ներ եւ լրա­ցում­ներ կա­տա­րե­լը, ինչ­պես նաեւ Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյան նոր խմ­բագ­րու­թյամբ հաս­տա­տե­լը տե­ղի է ու­նե­նում բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի որոշ­մամբ, որն ըն­դուն­վում է ժո­ղո­վին մաս­նակ­ցած քվեար­կող բաժ­նե­տե­րե­րի ձայ­նե­րի ¾-ի չա­փով, իսկ կա­նո­նադ­րա­կան հիմ­նադ­րա­մի չա­փի մե­ծաց­ման հետ կապ­ված դեպ­քե­րում` ձայ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյամբ:

10.2 Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյան մեջ կա­տար­ված փո­փո­խու­թյուն­ներ եւ լրա­ցում­ներ, ինչ­պես նաեւ, Ըն­կե­րու­թյան կա­նո­նադ­րու­թյան նոր խմ­բագ­րու­թյամբ կա­նո­նադ­րու­թյա­նը եր­րորդ ան­ձանց հա­մար ու­ժի մեջ է մտ­նում դրանց պե­տա­կանգ­րանց­ման պա­հից, իսկ սույն կա­նո­նադ­րու­թյամբ սահ­ման­ված դեպ­քում` պե­տա­կան գրան­ցումն իրա­կա­նաց­նող մար­մին ծա­նու­ցե­լու պա­հից:

11. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

11.1 Ըն­կե­րու­թյու­նը կա­րող է վե­րա­կազ­մա­վոր­վել օրեն­քով սահ­ման­ված կար­գով, միաձուլ­ման, միաց­ման, բա­ժան­ման, առանձ­նաց­ման եւ վե­րա­փոխ­ման մի­ջո­ցով:

Ըն­կե­րու­թյու­նը վե­րա­կազ­մա­նոր­ված է հա­մար­վում, բա­ցա­ռու­թյամբ միաց­ման մի­ջո­ցով վե­րա­կազ­մա­վոր­ման ար­դյուն­քում ստեղծ­ված իրա­վա­բա­նա­կան ան­ձանց պե­տա­կան գրանց­ման պա­հից: Ըն­կե­րու­թյու­նը այլ Ըն­կե­րու­թյան միաց­ման մի­ջո­ցով վե­րա­կազ­մա­վոր­ման դեպ­քում առա­ջի­նը հա­մար­վում է վե­րա­կազ­մա­վոր­ված ձեռ­նար­կու­թյուն­նե­րի պե­տա­կան գրան­ցումն իրա­կա­նաց­նող մարմ­նի կող­մից այդ Ըն­կե­րու­թյան դա­դա­րեց­ման մա­սին գրա­ռու­մը կա­տա­րե­լու պա­հից: Վե­րա­կազ­մա­վոր­ման ար­դյուն­քում ստեղծ­ված ըն­կե­րու­թյուն­նե­րի պե­տա­կան գրան­ցու­մը եւ վե­րա­կազ­մա­վոր­ման ար­դյուն­քում իրենց գոր­ծու­նեու­թյան դա­դար­ման մա­սին գրա­ռու­մը կա­տար­վում է օրեն­քով սահ­ման­ված կար­գով` ձեռ­նար­կու­թյուն­նե­րի պե­տա­կան գրան­ցու­մը իրա­կա­նաց­նող մարմ­նի կող­մից:

11.2 Ըն­կե­րու­թյան լու­ծա­րու­մը հան­գեց­նում է Ըն­կե­րու­թյան դա­դա­րեց­մա­նը առանց Ըն­կե­րու­թյան իրա­վունք­նե­րի եւ պար­տա­կա­նու­թյուն­նե­րի իրա­վա­հա­ջոր­դու­թյան կար­գով այլ փո­խանց­մամբ:

Ըն­կե­րու­թյան լու­ծար­ման հիմ­քերն են`

  1. Դա­տա­րա­նի կող­մից Ըն­կե­րու­թյան պե­տա­կան գրանց­ման ան­վա­վեր ճա­նա­չե­լը,
  2. Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վում Ըն­կե­րու­թյան առանց իրա­վա­հա­ջոր­դի լու­ծար­ման մա­սին որո­շում ըն­դու­նե­լը,
  3. Ըն­կե­րու­թյու­նը սնանկ հայ­տա­րա­րե­լու մա­սին դա­տա­րա­նի օրի­նա­կան ու­ժի մեջ մտած որո­շու­մը,
  4. Ըն­կե­րու­թյու­նը լու­ծա­րե­լու մա­սին դա­տա­րա­նի օրի­նա­կան ու­ժի մեջ մտած որո­շու­մը,
  5. Օ­րեն­քով նա­խա­տես­ված այլ հիմ­քե­րով:

Ըն­կե­րու­թյան լու­ծար­ման եւ լու­ծա­րային հանձ­նա­ժո­ղո­վի ստեղծ­ման մա­սին որո­շու­մը սույն երկ­րորդ են­թա­կե­տով նա­խա­տես­ված դեպ­քե­րում կա­տա­րում է հւմ­նա­դի­րը Ըն­կե­րու­թյան խորհր­դի ներ­կա­յաց­մամբ:

Լու­ծա­րային խորհր­դի կազ­մում պետք է ընդ­գրկվեն հիմ­նադ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Նախ­քան լու­ծար­ման մա­սին որո­շում ըն­դու­նե­լը Ըն­կե­րու­թյան բաժ­նե­տե­րե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վը պետք է հաս­տա­տի խորհր­դի կող­մից ներ­կա­յաց­ված ամ­փոփ հաշ­վեկ­շի­ռը եւ Ըն­կե­րու­թյան լու­ծար­ման նա­խա­գի­ծը: Լու­ծա­րումն իրա­կա­նաց­վում է օրեն­քով եւ այլ իրա­վա­կան ակ­տե­րով սահ­ման­ված կար­գով:

Ըն­կե­րու­թյան լու­ծա­րու­մը հա­մար­վում է ավարտ­ված, իսկ գո­յու­թյու­նը դա­դար­ված, ձեռ­նար­կու­թյուն­նե­րի պե­տա­կան գրանց­ման հա­մա­պա­տաս­խան գրա­ռում կա­տա­րե­լու պա­հից: