Հիմնական Մենք Կառուցվածք Կանոնակարգ Գնացուցակ Փոխադարձ կապ Հյուրատետր Ինչպես կապվել

Gyumri Oncological Dispensary
Մեր նորությունները


Ինչպես կապվել մեզ հետ

Մեր մասին

“Գյումրիի Ուռուցքաբանական դիսպանսեր” ՓԲԸ-ն հիմնվել է 1969 թվականին: Ստեղծման օրվանից այն սպասարկում է հյուսիսային Հայաստանի եւ Ջավախքի հայաշատ բնակավայրերի ազգաբնակչությանը: Այն չի դադարեցրել իր գործունեությունը նույնիսկ 1988 թ. աղետալի երկրաշարժի օրերին, որի ժամանակ, կորցնելով երկհարկանի շենքի հատվածը իր գործունեությունը ծավալեց միհարկանի քարաշեն շենքում: Իր գործունեության ընթացքում այն հասել է մի շարք նվաճումների բուժական, ախտորոշիչ, նյութա-տեխնիկական եւ շենքային պայմանների բարելավման հարցերում:

Դիսպանսերը իրականացնում է չարորակ նորագոյացություններով եւ սոցիալապես անահապով խմբերում ընդգրկված անձանց նաեւ բարորակ նորագոյացություններով բուժօգնություն եւ սպասարկում պետական պատվերի շրջանակներում: Իրականացնում է նաեւ վճարովի ծառայություն սոցիալապես ոչ անապահով բնակչության բարորակ հիվանդությունների եւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող բնակչության համար: